Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:38

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները

1․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան հանդիպումն անցել է բավականին ծանր մթնոլորտում: Չնայած տարածված հաղորդագրության անշառ տեքստին, Արմեն Սարգսյանն առանց ավելորդ «սեթևեթանքի» Փաշինյանին ասել է` նման հակասահմանադրական օրենք պատրաստ չեմ վավերացնել՝ հետագայում խնդիրներ կարող են լինել, և հորդորել է հետ կանգնել այդ նախաձեռնությունից, որովհետև միջազգային կառույցներից լուրջ ահազանգեր են ստանում, այդ թվում և` ուղիղ զգուշացումներ, որ ինստիտուտների նկատմամբ նման մոտեցումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Հանդիպումից անմիջապես հետո Փաշինյանը զանգահարել է Արարատ Միրզոյանին, ասել` հետաձգեք ԱԺ խորհրդի այսօրվա նիստը, պետք է շտկումներ մտցվեն նախագծի մեջ: Խորհրդի իմքայլական անդամները, բացի Արարատից, մինչև վերջին վայրկյանը չեն իմացել, որ նիստը հետաձգվում է։

2․ «Հրապարակ» թերթը գրում է,որ մեկնարկում է Արցախի նախագահական ընտրությունների առաջադրման փուլը։ Չնայած քարոզարշավի մեկնարկը դեռ տրված չէ, բայց Արցախը վաղուց նախընտրական փուլում է։ Արայիկ Հարությունյանը վստահ է, որ հաղթելու է, չնայած նրան, որ շատերը 2-րդ փուլ են կանխատեսում։ Հենց այդ հույսով է շարժվում արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ով բանակցում է մի շարք ուժերի հետ, որ 2-րդ փուլում ստանա նրանց աջակցությունը։ Վիտալի Բալասանյանն էլ կասկած չունի, որ 2-րդ փուլում ինքն է լինելու Հարությունյանի մրցակիցը։ Նա էլ է քաղաքական կոնսուլտացիաների մեջ։ Եթե Մասիս Մայիլյանն անցնի երկրորդ փուլ, ոմանց կարծիքով, կմեծանան նրա շանսերը։ Նրան կաջակցի նաև Սամվել Բաբայանը։

3․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ԵԽԽՎ համազեկուցողներ-ԵԽԽՎ հայկական պատվիրակություն հանդիպման ժամանակ, երբ քննարկվել է կառավարություն-ՍԴ լարվածությունը, լուրջ զրույց է ընթացել նաև Հայաստանում ատելության խոսքի մասին: Համազեկուցողները հետաքրքրվել են, թե ինչով է պայմանավորված այդ երևույթի տարածումը, ու ինչ միջոցներ են ձեռնարկվում դա կանխելու համար, որպեսզի հանրային բևեռացումը չխորանա:

4․ « Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ՝ վաղ առավոտյան, իմքայլականները հանդիպումների շարք են ունեցել՝ օրը սկսելով Սայաթ-Նովայի կենտրոնական գրասենյակից: Նրանք խմբակցության նիստ են անցկացրել, որին ներկա է եղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Գրեթե մեկ ժամ տևած հանդիպման գլխավոր թեման եղել է Հրայր Թովմասյանից ազատվելու օրինագծերի հարցը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իմքայլականներին հորդորել են «աշխատել» ընդդիմության հետ, որպեսզի նրանք ոչ մի կերպ չհայտարարեն, թե օրինագիծը հակասահմանադրական է: Բայց Էդմոն Մարուքյանը երեկ՝ մինչև ուշ գիշեր, մի քանի անգամ արդեն հայտարարեց հակասահմանադրականության մասին: ԲՀԿ-ից այդպիսի կոշտ արձագանք չեղավ, բայց անհամաձայնություն հայտնվեց հրապարակավ:

Այսօր, բավականին հետաքրքիր է լինելու ԱԺ-ում: Հրահանգված է ԱԺ բոլոր իշխանական պատգամավորներին մեկ մարդու պես ներկայանալ արտահերթ նիստին: Օրակարգում կլինի նաև 37 պատգամավորների նախագիծը՝ Թովմասյանին «տուն ուղարկելու» վերաբերյալ, որի տակ ստորագրել են այնպիսի պատգամավորներ, որոնք տեղյակ էլ չեն նախագծի բովանդակությունից։

5․ « Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ կրկին նիստ է անցկացրել: Եվ խմբակցության նիստի ժամանակ ոչ միայն անդրադարձ է կատարվել այսօր մեկնարկելիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգին, այլ նաև վերջին օրերին ոստիկանության աշխատանքին, մասնավորապես՝ «բռնոցի-թողոցի» վիճակին: Եվ հետաքրքիր է, որ շատերի համար ընդունելի չէ ոստիկանության այդ գործելաոճը: Անգամ խմբակցության ղեկավարությունը հայտարարել է, որ իրենց համար էլ է այս իրավիճակը անընդունելի, երբ անընդհատ ոստիկանության աշխատանքը որակվում է շոու:

Ըստ թերթի տեղեկությունների՝ իմքայլականները նույնիսկ քննարկել են, որ պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցնել այս դժգոհությունները, որպեսզի ոստիկանության ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը այդ պաշտոնին չնշանակվի: Իմքայլականներին կհաջողվի հասնել իրենց նպատակին՝ դժվար է ասել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ հարցում դեռևս վերջնական դիրքորոշում չի հայտնում, բայց այսքանից հետո այնքան էլ հակված չէ վերանշանակման»:

6․«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Նախօրեին կրկին ակտիվացան լուրերն այն մասին, որ «Ոսկու աշխարհ»-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին կաշառք է տվել և հիմա էլ բարձրաձայնում է այդ մասին:

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ, ով ասաց, որ ծիծաղելի է կաշառքի մասին խոսելը.

«Ընդամենը ասել եմ՝ քաղաքի տոնածառներից մեկն էլ ինքը գնի որպես գործարար: Ու այդպես իմ շատ գործարար ընկերներ են Երևանի համար տոնածառներ գնել, դպրոց ու մանկապարտեզ վերանորոգել: Հիմա ի՞նչ, բոլորը գնան կաշառքի հաղորդում տա՞ն: Աբսուրդ»: Իսկապես, եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա պետք է այսօր էլ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատժվի, որ որոշ գործարարներ Երևանի համար «կամազ» կամ այլ տեսակի տեխնիկա են գնել՝ քաղաքապետի ուղիղ կամ անուղղակի հորդորով»:

7․«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երկար ժամանակ խոստանում էր կարևոր հայտարարությամբ հանդես գալ: Երեկ նա, ի վերջո, հանդիպեց հայաստանյան ավանդական՝ տպագիր մամուլի գլխավոր խմբագիրների հետ՝ պատասխանելով նրանց հարցերին: Եվ ուշագրավ է, որ չնայած Վանեցյանը, ի վերջո, հայտարարեց քաղաքականությամբ զբաղվելու, կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին, սակայն էլի փակագծեր չբացեց: ԱԱԾ նախկին տնօրենի կողմից հետաքրքիր բացահայտումներ եղան թերևս հանդիպման վերջում: Նա մասնավորապես հայտարարեց, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի գիտությամբ ու հանձնարարությամբ, սակայն մանրամասներ չհայտնեց:

8․ «168 ժամը» գրում է, որ երեկ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպել և 2 ժամ զրուցել է տպագիր մամուլի խմբագիրների հետ: Հարցին՝ Ձեր պաշտոնավարման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Սահմանադրական դատարանի Հրայր Թովմասյանի վերաբերյալ եղե՞լ են արդյոք կոնկրետ հանձնարարականներ՝ ինչ-որ բան գտնել և նստացնել, պատասխանել է.

«Կոնկրետ հանձնարարականներ եղել են ընդհանուր բոլորի նկատմամբ: Ես չեմ ուզում մասնավորեցնել: Մենք կատարել ենք մեր աշխատանքը: Ես խնդրում եմ, ԱԱԾ նախկին տնօրենի վերաբերյալ հարցերից դուրս գանք, և խնդրում եմ՝ մեր զրույցը կառուցենք…»: Նա ըստ էության խուսափեց ներկայացնել իր և Ն. Փաշինյանի առանձնազրույցների մանրամասները:

Ա. Վանեցյանը հաստատեց, որ իր հրաժարականը հետևել է ՍԴ նախագահ Հ. Թովմասյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին: «Այո, իմ հրաժարականը հետևել է դրան: Կապը նա է, որ արդեն իսկ իշխանությունները չեն թաքցնում, որ իրենք չեն հանդուրժելու Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահ լինելու հանգամանքը: …Հիմա ես չեմ պատասխանի Ձեր հարցին՝ ինձ եղե՞լ է ուղիղ հանձնարարական, չի եղել, ես ասում եմ, որ իմ՝ հրաժարական ներկայացնելու հիմնական պատճառներից մեկը եղել է այդ հարցում անհամաձայնությունը: Եվ ես հնչեցրել եմ «կանգ առ»-ի սթափեցնող կոչ, որը, ցավոք սրտի, տեղ չի հասել»,- ասել է նա:

Անդրադառնալով Ռ.Քոչարյանի կալանավորման հանգամանքներին՝ նա ասել է. «Հարց է առաջանում՝ այսօրվա գործընթացները, քննությունը արդյոք նպաստո՞ւմ են այդ 10 զոհերի սպանության բացահայտմանը: Կարծում եմ՝ ոչ: …Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, ընտրված է սխալ, և նա երբևիցե որևէ իր քայլով չի ցույց տվել, թե խուսափում է քննությունից: Կարծում եմ՝ ճիշտ կլիներ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերանայվեր, դա նաև կթուլացներ լարվածությունը հասարակության որոշ հատվածներում և միայն կնպաստեր գործի լիարժեք քննությանը և բացահայտմանը»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+