Քաղավիացիայի կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ այսօր սպասվելիք «Ազիմուտ» ավիաընկերության Ռոստով-Երևան-Ռոստով չվերթը ուշանում է՝ Դոնի Ռոստովում վատ եղանակային պայմաններից ելնելով:
«Ըստ նախնական տվյալների՝ Ռոստով-Երևան չվերթը նախատեսվում է ժամը 14:00-ին, իսկ Երևան-Ռոստով չվերթը՝ 16:10-ին»,-նշվում է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







