Երևանի կենդանանական այգին մեկ ամսով փակ կլինի: Պատճառն տուբերկուլոզից ուղտի անկումն է: Այգում այժմ կարելի է նկատել միայն աշխատակիցներին ՝ հատուկ համազգեստով:
Նշենք, որ հունվարի 30-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի «Սմբակավորներ» ստորաբաժանման երկսապատ ուղտերից մեկը /1գլուխ էգ, տարիքը՝ 20/ անկել էր։
Կենդանու ներքին օրգաններից վերցրված նմուշների մանրադիտակային հետազոտության արդյունքում հայտնաբերվել են տուբերկուլոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







