Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:17

TAROM ավիաընկերության հեռացումը հայկական շուկայից կապված է ընկերության ֆինանսական դժվարությունների հետ․ Ռևազյան

TAROM ավիաընկերության հեռացումը հայկական շուկայից կապված է ընկերության ֆինանսական դժվարությունների հետ․ Ռևազյան

Ռումինական TAROM ավիաընկերության հեռացումը հայկական շուկայից կապված է ընկերության ֆինանսական դժվարությունների, այլ ոչ թե հայկական ավիաշուկայում տիրող իրավիճակի հետ։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը՝ մեկնաբանելով ռումինական ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակը։

Ռևազյանն ընդգծեց, որ ռումինական ընկերությունը վերջին շրջանում որոշակի դժվարություններ է ունենում։ Կարճ ժամանակահատվածում ընկերությունը փոխել է 6 տնօրեն։ Ավելին, նրա տվյալներով, ընկերությունը մտադիր է դուրս գալ նաև վրացական ավիաշուկայից:

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը խոստովանել է, որ նոր ընկերությունների մուտքը շուկա և մրցակցության ուժեղացումը դեր են խաղացել, բայց խնդիրը միայն դա չէ։

«Մրցակցությունը ուժեղացել է ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում և Ռումինիայում։ Լինելով ազգային փոխադրող, TAROM -ը փորձում է հաղթահարել այդ դժվարությունները», — հայտարարել է նա:

Անդրադառնալով Հայաստանի ավիաանվտանգության միջազգային աուդիտի վերջնական արդյունքների հրապարակմանը, Ռևազյանը նշեց, որ դա կլինի այս տարվա մայիսին։

Նա նշեց, որ նախնական գնահատականի հիման վրա դժվար է դատել, թե որոնք են լինելու անցկացված աուդիտի վերջնական արդյունքները: Այնուամենայնիվ, որոշակի առաջընթաց, ըստ նախնական տվյալների, գրանցվել է։

«Նրանք հայտնաբերել են բազմաթիվ բացեր, որոնց հիմնական մասը կապված է եղել այն բանի հետ, որ շատ բաներ բանավոր են արվել։ Արդյունքում՝ երբ նրանք պահանջում էին իրենց տրամադրել փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ այս կամ այն միջոցները ձեռնարկվել են, մենք չէինք կարող դրանք ներկայացնել», — հայտարարել է Ռևազյանը։ Նա ընդգծել է, որ CAA կազմվել է գործողությունների ծրագիր, որոշ բացերը պետք է վերացվի կարճ ժամկետներով, որոշները միջնաժամկետ, որոշները երկարաժամկետ կտրվածքով։

«Ավիացիան այն ոլորտն է, որտեղ կան խնդիրներ, որոնք կարելի է արագ լուծել։ Բայց կան նաև այնպիսիք, որոնց լուծումը կպահանջի մինչև 5 տարի», — եզրափակել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+