Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի՝ մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանը ռինգ է դուրս եկել ամերիկացի Դերիոն Չեպմանի հետ, որի դեմ խաղում նա տարել է թվով 11-րդ անընդմեջ հաղթանակը։ Նշենք, որ հայ մարզիկը հանդես է եկել կիսամիջին քաշային կարգում։ Այս մասին հայտնում է Punch Boxing Armenia-ի ֆեյսբուքյան էջը։
Աղբյուրը տեղեկացնում է, որ խաղն ավարտվել է 5-րդ ռաունդում, երբ ամերիկացի բռնցքամարտիկը հայ մարզիկի հարվածների տեղատարափից հետո հրաժարվել է շարունակել մենամարտը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







