Նախօրեին Թբիլիսիի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չեն եղել: Այս մասին հայտնում Է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը։
Грузия Online լրատվական պորտալ տվյալներով՝ Գուրամիշվիլիի պողոտայի բնակելի մասնաշենքում պայթյունը տեղի է ունեցել առավոտյան, կան ավերածություններ: Պարբերականը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների վարչության ծառայությանը, հայտնում է, որ պայթյունը ամենայն հավանականությամբ պայմանավորված է գազի արտահոսքով։ Պայթյունի հետևանքով մի քանի մարդ Է տուժել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







