Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
« Բանակցությունների ընթացքում քննարկվել են Սիրիայի հետ կապված իրադարձությունները, ղեկավարները նաև հաստատել են հավատարմությունը Սոչիի հուշագրին, որը ստորագրվել է հոկտեմբերի 22 — ին » , — նշվում է հայտարարության մեջ:
Էրդողանի վարչակազմում պատմել են, որ հեռախոսազրույցի ընթացքում նախագահները քննարկել են « երկկողմ հարաբերությունների զարգացումը և այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ձեռնարկել առևտրաշրջանառության ավելացման համար »։
Հիշեցնենք, որ ՌԴ-ն և Թուրքիան հոկտեմբերի 22-ին ստորագրել են 10 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիր, մասնավորապես, թուրքական « խաղաղության աղբյուր » գործողության ընդգրկած գոտուց դուրս ռուսական ռազմական ոստիկանության և սիրիական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների մուտքի մասին, որոնք կաջակցեն քրդական ջոկատների և նրանց սպառազինության դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորությամբ։
Սիրիայում Եփրատ գետից դեպի արևելք առաջին համատեղ պարեկությունն անցկացվել է նոյեմբերի 1-ին, երկրորդը ՝ նոյեմբերի 5-ին, երրորդը ՝ նոյեմբերի 8-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







