ԱՄՆ ՌՕՈՒ-ի հարվածի հետևանքով սպանված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մարմինը հունվարի 5-ի առավոտյան տեղափոխել են Իրան: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Ըստ աղբյուրի գեներալ Սոլեյմանիի մարմինը տեղափոխել են Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաք, որտեղ տեղի է ունենում գեներալի հրաժեշտի արարողությունը:
Նշվում է, որ գեներալին հրաժեշտ տալու համար Ահվազում հազարավոր մարդիկ են հավաքվել։ Վարչական հաստատությունները, դպրոցներն ու համալսարանները արարողության անցկացման կապակցությամբ փակ են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







