Աբխազիայի խորհրդարանը հունվարի 13-ին ընդունել է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը: Փոխնախագահ Ասլան Բարցիցը նույնպես հրաժեշտ է տալիս իր պաշտոնին, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Հրաժարականի որոշման օգտին քվեարկել է ներկա 34 պատգամավորներից 32-ը:
Պետության ղեկավարի պարտականությունները դեռևս կկատարի վարչապետ Վալերի Բգանբան: Խորհրդարանն այդ մասին որոշումն ընդունեց միաձայն:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Սուխումիում մի քանի հարյուր ցուցարարներ գրոհել էին նախագահի աշխատակազմի շենքը: Նրանք պահանջում էին վերանայել նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում Խաջիմբան ձայների 1%-ով գերազանցում էր ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Ալհաս Կվիցինային:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







