Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակության ղեկավար Սեսիլ Կուպրինին։
ԶՖԳ Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի և Ասիայի տարածաշրջանի տնօրեն Սեսիլ Կուպրին ներկայացրել է գործակալության ընթացիկ ծրագրերն ու գործունեությունը և նշել, որ կարևորում է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացումը։
Հանդիպման ընթացքում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ու Սեսիլ Կուպրին քննարկել են ՛՛Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում Արարատի և Արմավիրի մարզերում՛՛ ծրագրի ընթացակարգերին, բաղադրիչներին և անհրաժեշտ փոփոխություններին առնչվող հարցեր։
ԶՖԳ ներկայացուցիչներն անդրադարձել են նաև Հայաստանի հետ իրականացվելիք ծրագրերի հիմնական ուղղություններին՝ հողերի խոշորացում, ֆերմերային տնտեսությունների համար վարկերի հասանելիություն, մարզային ազգաբնակչության զբաղվածության ապահովում և դեպի մայրաքաղաք երիտասարդների հոսքի կանխում, գյուղմթերքի վերամշկման ծրագրերի խթանում։
Միաժամանակ, ԶՖԳ ներկայացուցիչները խոսել են գործակալության հետ համագործակցության հնարավորությունների մասին քաղաքներում ջրային համակարգի կառավարման, էներգետիկ արդյունավետության բարձրացման և տարածքային ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







