Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ա շխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայ ի Հանրապետությունում։
Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն հայտնի ցուցադրության շրջանակում այսօր այցելել է իտալական հանրահայտ ‘ Լեոնարդո ‘ ընկերության տաղավար : Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն ը։
‘ Լեոնարդո’ ընկերության ղեկավարները Արմեն Սարգսյանին ներկայացրել են ցուցադրվող արտադրատեսակներն ու նորագույն տեխնոլոգիաները , դրանց հնարավորություններն ու ոլորտի նորարարությունները :
Նախագահ Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել ‘ Լեոնարդո’ — ի գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ : Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների , կրթության և արհեստական բանականության ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները :
Պաշտպանության և անվտանգության ոլորտների սարքավորումների արտադրության ու աերոտիեզերական արդյունաբերության մեջ մասնագիտացած ‘ Լեոնարդո’ ընկերությունն իր արտադրությունում լայնորեն կիրառում է բարձր տեխնոլոգիաները , ինչպես նաև մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղության զարգացմանը :
Նախագահ Արմեն Սարգսյանն ընկերության ղեկավարությանն առաջարկել է այցելել Հայաստան՝ տեղում ուսումնասիրելու և քննարկելու համագործակցության հեռանկարային ուղղությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







