Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հունիսի 18- ին մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ( ԱՃԹՆ ) 2019 թ Համաշխարհային համաժողովին։
Համաժողովի առաջին օրվա ընթացքում ներկայացվել է ԱՃԹՆ — ի ստանդարտին վերագրվող նոր պահանջները։ , ինչը արժանացել է ԱՃԹՆ — ի խորհուրդը հավանությանը : Խորհրդի կողմից հաստատված այս ստանդարտը համալրվել է պայմանագրերի հրապարակման , բնապահպանական հաշվետվողականության , տվյալների համակարգային բացահայտման , գենդերային և մի շարք նոր պահանջներով։
52 երկրների շարքում Հայաստանը և ևս երկու պետություններ ԱՃԹՆ Համաշխարհային համաժողովի ժամանակ արժանացան ԱՃԹՆ — ի նախագահության մրցանակին :
ԱՃԹՆ նախագահ Ֆրեդրիկ Ռայնֆելդը նշել է , որ նորեկ երկրի անդամակցումն ԱՃԹՆ — ին ընթացել է նորարարությամբ և բարձր տեմպերով։ Խթանելով կառավարության , արդյունահանող կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունը՝ ԱՃԹՆ — ն աջակցել է կողմերի միջև բնական ռեսուրսների կառավարման շուրջ երկխոսության նոր մեխանիզմների ստեղծմանը :
Ֆրեդերիկ Ռայնֆելդը հավելել է , որ Հայաստանի ԱՃԹՆ — ի շրջանակներրւմ ստեղծվել է համակարգային տվյալների բացահայտման առցանց հաշվետվությունների համակարգ։
Հիշեցնենք , որ Հայաստանը ԱՃԹՆ անդամակցության գործընթացը սկսել է դեռևս 2017 թ .: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը ( ԱՃԹՆ ) իրենից ներկայացնում է բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ : ԱՃԹՆ — ն նպատակ է հետապնդում ստեղծել ավելի թափանցիկ և հաշվետու պետական ու գործարար համակարգեր , խթանել հանրային երկխոսության կայացմանը այս ոլորտում :
ԱՃԹՆ — ի շրջանակներում ստեղծվել է որոշում ընդունող եռակողմ մարմին՝ բազմաշահառու խումբ ( ԲՇԽ ) ։ Հայաստանի ԲՇԽ առաջին կազմը ստեղծվել է 2016 թ , որը բաղկացած է ՀՀ կառավարության հանքարդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության իրավահավասար ներկայացուցիչներից , որոնց որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։
Նշենք , որ տվյալ համաժողովը անց է կացվում երեք տարին մեկ ժամանակային կտրվածքով , այն ԱՃԹՆ — ի 52 անդամ երկրների և արդյունահանող ոլորտի շահառուների համար ծառայում է որպես բնագավառի կառավարման և ԱՃԹՆ — ի ազդեցության հետ կապված քննարկումների անցկացման հարթակ :
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







