Կառավարությունը մինչև այժմ պատասխան չի տվել «Նաիրիտ»-ի վերագործարկման ծրագրի առնչությամբ։ Այս մասին տեղեկացնում է «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը:
Հրաչ Թադևոսյանը նշում է, որ գործարանն այժմ սնանկ է ճանաչվել, սարքավորումներն արդեն իսկ հանված են աճուրդի և վճարվում են աշխատողների աշխատավարձերը։
«Էլ հույս չունենք, որ գործարանը մի օր կաշխատի, նախկին աշխատակիցներն էլ այլ աշխատանք են փնտրում, իսկ Կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում»,-ասել է նա:
Հրաչ Թադևոսյանը հավելել է նաև, որ իրենց կողմից ցույցեր չեն նախատեսվում, քանի որ դրանք այլևս անարդյունավետ են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







