Երևանում 250 Մվտ հզորությամբ նոր էլեկտրակայանի կառուցումը հնարավորություն կտա մոտ 1-1,5 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը:
Այս մասին հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը կայանի կառուցման մեկնարկի արարողության ժամանակ:
«Նոր կայանը կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-ին փոխարինելու համար, քանի որ այն արդեն հին կայան է, և օգտակար գործողության գործակցիցը ցածր է: Այդ կայանին 1-2 տարվա ռեսուրս է մնացել»,- նշել է Գարեգին Բաղրամյանը:
Գարգին Բաղրամյանն ասել է, որ «Հրազդանի ՋԷԿ»-ը հոսանք կարտադրի գրաֆիկի պիկերը ծածկելու ժամանակ, երբ չի բավարարի ընդհանուր էլեկտրաէներգիան: Նա ընդգծեց, որ դրա տված հոսանքը բավականին թանկ է, և միայն վառելիքային բաղադրիչը 31,5 դրամ է, որն արդեն 4 դրամով ավելի է:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը շեշտել է, որ նոր կայանը շուրջ 4 %-ով ավելի բարձր ՕԳԳ կունենա, ինչը նշանակում է, որ 1 Կվտ/ժ էլեկտրաէներգիա արտադրելու համար կծախսվի ավելի քիչ վառելիք, և էլեկտրաէներգիան կլինի ավելի էժան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







