Հուլիսի 12-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է էմիրաթական «Մասդար» ընկերության գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացում հույս հայտնելով հայ-էմիրաթական հարաբերությունների հետագա խորացման առնչությամբ՝ Տիգրան Ավինյանը կարևորել է «Մասդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջև հաստատված համագործակցությունը:
Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահին նշել է, որ ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև առկա են հարաբերությունների զարգացման հետագա հնարավորություններ։ Նա ընդգծել է ԱՄԷ-ի պատրաստակամության մասին՝ սատարելու Հայաստանի կայուն էներգետիկ զարգացմանը:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրերին է ներկայացրել տարածաշրջանում Հայաստանի էներգետիկ համակարգի ունեցած դերը, վերականգնվող էներգետիկայի ներուժը և ոլորտում առկա ներդրումային հնարավորությունները։
Ավելի ուշ «Մասդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջև ստորագրվել է համագործակցության հուշագրի:
Նշենք նաև, որ այս հուշագրի շրջանակներում երկու երկրները գործակցելու են արևային ֆոտովոլտային, հողմային և լողացող արևային էներգետիկայի ոլորտում։
Տիգրան Ավինյանը հավելել է, որ այս համագործակցությունը Հայաստանի էներգետիկ անվտանգության համար մեծ կարևորություն ունի և նախատեսվում է մինչ 2036 թ ստեղծել մոտ 4000-4100 ՄՎտ հզորությամբ վերականգնվող էներգետիկայի կայաններ. Հավելենք, որ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը մտադիր է մինչև 2025թ էներգիայի 26% պահանջը բավարարել ի հաշիվ վերականգնվող էներգիայի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







