Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ծրագրում է 2020 թ․ Արցախը Հայաստանին կապող մինչև 150 կիլոմետր երկարությամբ ճանապարհ կառուցել։ Այս մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Արմեն Գիրգորյանը նշել է, որ արդեն համապատասխան որոշումը կայացվել է:
ՀՀ Անվտանգության քարտուղարի խոսքով՝ քննարկվում է ճանապարհը կառուցել հարավային հատվածում՝ Կապանից մինչև Հադրութ ընկած հատվածում։ Արմեն Գիրգորյանը հույս է հայտնել, որ մինչև տարվա վերջ կամփոփվեն քննարկումներն ու աշխատանքների ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







