Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:27

Հակոբ Արշակյանը մասնակցել է «Ռենդերֆորեսթ» ընկերության նոր մասնաշենքի բացմանը

Հակոբ Արշակյանը մասնակցել է «Ռենդերֆորեսթ» ընկերության նոր մասնաշենքի բացմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել բարձր տեխնոլոգիական ոլորտում լայն ճանաչում ունեցող «Ռենդերֆորեսթ» ընկերության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը։

«Ռենդերֆորեսթը» հայկական ընկերություն է, որը հնարավորություն է տալիս ստեղծելու յուրատիպ հոլովակներ, անիմացիաներ, լոգոներ, վեբ կայքեր՝ օգտագործելով մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ալգորիթմեր։

Ողջունելով ներկաներին՝ նախարար Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստան ունի հզոր ներուժ՝ լինելու առաջատար։

«Մենք հավակնում ենք դառնալու առաջատարը բազմաթիվ ոլորտներում, որոնցից մեկը կարող է լինել արհեստական բանականությունը, մյուսը՝ միկրոէլեկտրոնիկան՝ դիզայնից մինչև արտադրություն, հաջորդը՝ մաթեմատիկան և դրա հետ կապված այլ ուղղություններ։ ՀՀ կառավարությունն այդ ուղղությամբ լուրջ քայլեր է ձեռնարկում՝ ի դեմս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության։

Մենք արդեն ստացել ենք բյուջեի միջնաժամկետ հաստատված ծրագիրը, համաձայն որի լուրջ ֆինանսավորում է սպասվում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին։ Հայաստանի պատմության մեջ նման բան չի եղել, որ այդքան մեծ գումար ուղղվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, հայթեքի զարգացմանը։ Եվ մենք մեծ քայլերով պետք է առաջ գնանք միասին և դառնանք տարածաշրջանային կենտրոն»,- ասել է Հակոբ Արշակյանը։

Նախարարը խոսել է նաև «Հայկական վիրտուալ կամուրջ» անվանումն ստացած ծրագրի մասին, նշել, որ տարածաշրջանային կենտրոն դառնալու համար կարևոր է հասկանալ, թե ինչ ենք տալիս այն տարածաշրջանին, որտեղ գտնվում ենք։

«Ռենդերֆորեսթի» հիմնադիր տնօրեն Նարեկ Սաֆարյանը, ներկայացնելով ընկերության անցած ուղին և ներկա գործունեությունը, նշել է, որ սկսել են հարկային արտոնություն ստանալով, հետո անցել են 30 աշխատակցի սահմանագիծը, հիմա արդեն ունեն 65 աշխատակից և նախատեսում են առաջիկայում հասնել 100-ի։

Նա ընդգծել է, որ ընկերությունն այս պահին աշխարհի խոշորագույն ավտոմատացված վիդոարտադրության պլատֆորմն է։ Հաճախորդներից են ԱՄՆ կառավարության մարմինները, «Ջեներալ էլեկտրոնիկքս»-ը, «Վոդաֆոն»-ը, «Քենոն»-ը, այլք։

Պրոդուկտն ամբողջովին նախագծվել և ստեղծվել է Հայաստանում։ Ընկերության ամբողջ կապիտալը ևս ամբողջությամբ հայկական է։ Կարևոր կետերից մեկն այն է, որ պրոդուկտի 97,8 տոկոսը արտահանվում է՝ Հայաստանը ներկայացնելով որպես բարձր տեխնոլոգիական ոլորտի խոշոր արտահանող երկիր։

«Ռենդերֆորեսթ»-ը հայկական ամենաարագ աճող ոլորտի ընկերություններից է, որն ամեն տարի 165% աճ ունի, ամսական՝ 3,5 միլիոն այցելու։

Ընկերության նոր մասնաշենքը նախատեսված է 100 աշխատակցի համար, ունի հանդիսությունների դահլիճ, գրադարան, կրթական ու հանգստի հատվածներ, բացօթյա տանիք։

«Ռենդերֆորեսթի» բրենդինգային հարթակը ներկայում ունի ավելի քան 8 մլն օգտատեր։ Այն ներառվել է 2019թ. աշխարհի 100 լավագույն ընկերությունների ցանկում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+