Գյումրիում շուտով կմեկնարկեն Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության սպասարկման հյուսիսային դարպասի մեծ ծրագրի բաղադրիչներից մեկի կառուցապատման աշխատանքները։ Խոսքը Հյուսիսային մաքսատան մասին է, որի շինարարական, նախագծային նախնական էսքիզային աշխատանքները հուլիսի29-ին քննարկել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Մարզպետը շրջել է տարածքում, մանրամասն ծանոթացել, խոսել տարածքի մաքրման, հարթեցման, կոմունիկացիոն ցանցի անցկացման մասին:
Գյումրիում մաքսատունն ունենալու է ավելի մեծ ենթակառուցվածք և լինելու է, այսպես կոչված, արտաքին տնտեսական գործունեության կենտրոն։ Նմանատիպ կենտրոն նախատեսվում է ստեղծել նաև Սիսիանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







