Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:07

Մատենադարանն արժանի է դառնալու արվեստի տարածաշրջանային ու միջազգային կենտրոն․ Արմեն Սարգսյան

Մատենադարանն արժանի է դառնալու արվեստի տարածաշրջանային ու միջազգային կենտրոն․ Արմեն Սարգսյան

Հունիսի 9- ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ ՛՛Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից՛՛ խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացումը։

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը , ՀՀ — ում Իտալիայի արտակարգ և և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն պարոն Վինչենցո Դել Մոնակոն , Իտալիայի Հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ պրոֆեսոր Մասսիմո Ինգուշիոն , Լաուրենցիանայի գրադարանի տնօրեն Աննա Ռիտա Ֆանտոնին և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ :

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցուցահանդեսի պաշտոնական բացման խոսքում նշեց , որ այս ցուցադրությանը յուրօրինակություն է հաղորդում այն հանգամանքը , որ ցուցահանդեսը բացվեց Մտքերի հայկական գագաթնաժողովի վերջին օրը։

Անդրադառնալով երկու ժողովուրդների կյանքում Մատենադարանի ունեցած դերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշեց ․
՛՛Կարծում եմ , որ Մատենադարանը մեր ժողովուրդների հպարտությունն է։ Պատրաստ եմ ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը , այս Ինստիտուտը մշակույթի , գրականության , կրոնի , ձեռագրերի ու արվեստի միջազգային կենտրոն դարձնելու համար։ Կարծում եմ , որ այս ցուցադրությունը մեկ քայլ առաջ է այս գործում , և Մատենադարանը արժանի է դառնալու արվեստի այս տեսակի տարածաշրջանային ու միջազգային կենտրոն՛՛։
Հավելենք , որ Ֆլորենցիայի Մեդիչիների Լավրենտյան գրադարանում պահվող 14 հայերեն ձեռագրերից Հայաստան են բերվել 3- ը՝ և Մատենադարանում կցուցադրվեն մինչև տարեվերջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+