Սեպտեմբերի 5-ին ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները։ Այսպես, ընթացիկ տարվա հուլիս ամսվա ընթացքում ՀՀ–ում աշխատանք փնտրողների թիվը կազմել է 82820 մարդ(որից 12 391-ը մայրաքաղաք Երևանում), որից գործազուրկներ՝ 63085 մարդ։
2019 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում Պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը կազմել է 64388 մարդ, որը, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ, նվազել է 6,5 %-ով։ Համեմատության համար նշենք, որ համապատասխան ցուցանիշի 2018/2017 փոփոխությունը կազմել է 86.9%, այսինքն նախորդ տարի գործազուրկների թիվը նվազել է ավելի բարձր տեմպերով (13,1%): Այլ կերպ ասած, գործազրկության մակարդակը ՀՀ-ում 2019 թվականի հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ, նվազել է, սակայն ավելի դանդաղ տեմպերով քան նախորդ տարի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







