Կառավարությունը 50 մլն դրամ հատկացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջազգային փառատոնի իրականացման նպատակով: Գումարը կփոխանցվի «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին:
Տիգրան Մանսուրյանի 80 ամյակին նվիրված միջոցառումները կանցկացվեն սեպտեմբերի առաջին կեսին։ Միջոցառմանը կմասնակցեն Մանսուրյանի արվեստը ներկայացնող երաժիշտներ Հայաստանից ու արտերկրից։
Միջոցառումները տեղի կունենան Ստեփանակերտում, Գյումրիում և Երևանում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







