Սեպտեմբերի 5-ին ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները՝ այդ թվում ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գների և սակագների փոփոխությունները։
Այսպես, տարվա հուլիս ամսվա ընթացքում ՀՀ սպառողական գների ինդեքսը, նախորդ տարվա համապատասխան ամսվա ցուցանիշի համեմատ, նվազել է 0.8%-ով, Արդյունաբերողների արտադրանքի գների ինդեքսը և գների ինդեքսը շինարարությունում նվազել է 1,9%–ով, Բեռնափոխադրումների սակագների ինդեքսը աճել է 0,4%-ով, գյուղատնտեսության արտադրության միջոցների գնման գների ինդեքսը աճել է 1,7% -ով, Ներմուծման միջին գների (միավորի արժեքի) ինդեքսը նույնպես աճել է 15,1 %-ով, սակայն նվազել է Արտահանման միջին գների (միավորի արժեքի) ինդեքսը և Գյուղատնտեսական արտադրանք արտադրողների իրացման գների ինդեքսը համապատասխանաբար 1%-ով և 9,3%-ով։
Նշենք նաև, ո չնայած հուլիս ամսին նախորդ տարվա համեմատ Սպառողական գների ինդեքսը նվազել է, 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 1,9%-ով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







