Հունիսի 23-ին 101 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի երաժիշտ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ, ռոք-ն-ռոլի ստեղծողներից մեկը՝ Դեյվ Բարտոլոմյուն: Դեյվ Բարտոլոմյուն մահացել Է Լուիզիանայի նահանգի Նոր Օռլեանի հիվանդանոցում։
Դեյվ Բարտոլոմուն ծնվել Է 1918 թ․, պատանի հասակից հրապուրվել Է երաժշտությամբ և նվագել մի քանի երաժշտական խմբերում: Պատերազմից հետո Դեյվ Բարտոլոմյուն ակտիվ մասնակցություն Է ունեցել Նոր Օռլեանում ռոք-ն-ռոլի զարգացման գործում:
Երաժիշտը համագործակցել Է բազմաթիվ հայտնի երաժիշտների, այդ թվում՝ Չաք Բերրիի և ռոք-ն-ռոլի աստղ Ֆեթս Դոմինոյի հետ: Երաժիշտները ձայնագրել են մի շարք կոմպոզիցիաներ, որոնք համաշխարհային հռչակ են ստացել, դրանց թվում են՝ The Fat Man, I՚m Walkin-ը և Blue Monday-ն
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







