Սեպտեմբերի 11-ին հհ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է զեկույց Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականի հունվար-օգոստոսին սպառողական գների ինդեքսի ցուցանիշների վերաբերյալ։ Այսպես, 2019 թվականի Օգոստոսին Սպառողական գների ինդեքսի տոկոսային փոփոխությունը նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ կազմել է 0,6%: Նշենք, որ տարվա հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մայիսին՝ 2.8%, ամենացածրը՝ օգոստոսին(0,6%):
Զեկույցում նշված է, որ 2019 թվականի Օգոստոսին Սպառողական գների ինդեքսի տոկոսային փոփոխությունը նախորդ ամսվա նկատմամբ կազմել է -0,4%: Նշենք նաև, որ համապատասխան ցուցանիշը դրական է եղել տարվա առաջին եռամսյակում՝ համապատասխանաբար 1,8%, 0,6%, 0,1%:
Նշենք նաև, որ ՀՀ-ում Սպառողական գների ինդեքսը 2019 թվականի օգոստոսին կազմել է 97,7(հիմք ընդունելով 2018=100):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







