Այսօր՝ հունիսի 27-ին, Կառավարության նիստում հաստատվել են ինստիտուտի ռեկտորի ընտրության արդյունքները: Ռեկտորի պաշտոնը ստանձնել է բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը: Գաղտնի քվեարկության արդյունքում նա ստացել է 14 կողմ, 9 դեմ ձայն, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Հավելենք, ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով` ինստիտուտի խորհրդում, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, 5 տարի ժամկետով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







