Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհային հատվածը շինարարական աշխատանքների պատճառով փակ է բեռնատարներիի համար: Սահմանվել է որպես այլընտրանքային ճանապարհ Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ուղղությունը:
Աղբյուրը հայտնում է նաև, որ ՀՀ տարածքում սեպտեմբերի 15-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ մնացած ավտոճանապարհներն անցանելի են:
ԱԻՆ-ը հիշեցնում է նաև, որ սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում կատարվում են շինարարական աշխատանքներ և տվյալ հատվածը նույնպես փակ է բեռնատարների համար: Որպես այընտրանքային ուղի սահմանված է Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան երթուղին:
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







