Հուլիսի 9-ին Արամ Խաչատրյան անվան համերգասրահում կկայանա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2018-2019 թթ ․ համերգաշրջանի փակման տոնական համերգը։
Ունկնդիրները հնարավորություն կունենան վայելելու դասական արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը. նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, առաջին անգամ կատարելու է ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Բրուքների 4-րդ սիմֆոնիան:
Անտոն Բրուքներն այն կոմպոզիտորներից է, ով ճամաչման է հասել ստեղծագործական կյանքի մայրամուտին: Երգահանի ստեղծագործական ժառանգության հիմնական մասը կազմում է սիմֆոնիկ և հոգևոր երաժշտությունը։ Առաջին նշանակալի ստեղծագործությունը Բրուքները գրել է մոտ 40 տարեկանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







