Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:58

Իրանական վավերագրական կինոյի ինքնատիպ նմուշ «Սիրելին» ներկայացվեց Հայաստանի հանդիսատեսին

Իրանական վավերագրական կինոյի ինքնատիպ նմուշ «Սիրելին» ներկայացվեց Հայաստանի հանդիսատեսին

«Սիրելին» ֆիլմը պատմություն է բարի և սիրառատ մոր մասին, որն արի է և բավականաչափ ուժեղ իր կյանքի ծանրագույն շրջանը դիմակայելու համար, ով երբեք չի լքում մայր բնությունն ու իր սիրելիներին: Չնայած տղամարդկային դժվարին կենսակերպին, նա ջանում է կյանքը բանաստեղծական դարձնել:

Հուլիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ֆիլմի պրոդյուսեր Էլահե Նոբախթն ասել է, որ հերոսուհին ապրում է Իրանի հյուսիսում գտնվող ամառանոցում՝ իր կենդանիների հետ: «Ցանկացել ենք արծարծել կնոջ մենության թեման, նրա հերոս լինելն ու սերը բնության, կենդանիների նկատմամբ»,- նշել է բանախոսը:

Նրա խոսքով` գլխավոր կերպարը պատկառելի տարիքում շարունակում է աշխատել, արարել, ստեղծել: «Նշեմ, որ միայնակ ապրելը հենց մեր հերոսուհու ընտրությունն է: Նա իրականում 11 երեխա ունի: Նրա ավագ որդին` Նեջաթը, նկարահանումների ժամանակ միշտ ուղեկցում էր մեզ: Զարմանալի է, որ, չնայած իր մեծ ընտանիքին, կինը ցանկանում է միայնակ լինել: Առհասարակ, Իրանում միայնակ կանայք շատ են»,- ընդգծել է պրոդյուսերը:

«Սիրելին» ժապավենի հիմնական ուղերձն այն է, որ քանի դեռ մարդ շնչում է, անկախ խոչընդոտներից, պետք է ինքնուրույն լինի, հաղթահարի բոլոր դժվարություններն ու երջանիկ զգա իրեն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+