Հուլիսի 9-ին Գյումրիի «Սև բերդ» կոչվող ամրոցում արդեն երկրորդ տարին անցկացվեց «Միսս Տիեզերք Արմենիա 2019» գեղեցկության մրցույթը։ «Միսս Տիեզերք Արմենիա 2019»-ում հաղթող ճանաչվեց Դայանա Դավթյանը, իսկ «Վիցե միսս» տիտղոսին արժանացավ Անետա Գաբրիելյանը։
Մասնակիցները նախ ներկայացան ազգային տարազներով, որին հաջորդեցին գեղեցկության մրցույթի հիմնական փուլերը՝ լողազգեստ և երեկոյան հագուստ։
Ժյուրին երկարատև քննարկումից հետո հայտնեց լավագույն 5-յակի անունները` Դայանա Դավթյան, Նաիրա Վարդանյան, Մարինա Դանիելյան, Անետա Գաբրիելյան և Լիանա Ոսկերչյան, ովքեր էլ մասնակցեցին հարցազրույց փուլին:
Գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում էին Արամոն, Էմմա Պետրոսյանը, Սահականուշ Սահակյանը, դիզայներ Գայանե Մանուկյանը, «Միսս Արմենիա» հիմնադրամի խորհուրդի անդամ Ռուբինա Գրիգորյանը, թագերի հովանավոր Վարդան Խզմալյանը և «Արմոս» բրենդի հիմնադիր և տնօրեն Արմեն Մուրադյանը։
«Սև բերդում» մրցույթի անցկացումը նպատակաուղված էր այլ քաղաքներում մշակութային ծրագրերի անցկացմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







