«Երևանի քաղաքապետարանը «Սանիթեկ» ընկերություններին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց»,-այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:
Հայտարարության տեքստում Քաղաքապետարանը հույս է հայտնում,որ «Սանիթեկ» ընկերությունների ղեկավարությունը այդ միջոցները կուղղի սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը։
Քաղաքապետարանը նաև հայտնում է, որ «Սանիթեկ» ընկերությունների նկատմամբ այլևս ֆինանսական պարտավորություն չունի, քանի որ ս.թ. օգոստոսի 29-ից ի վեր Երևան քաղաքում «Սանիթեկ»-ը աղբահանություն չի իրականցրել:
Հիշեցնենք, որ «Սանիթեկ»- ընկերության աշխատակիցները վերջին օրերին բողոքի ակցիաներ էին իրականացնում Քաղաքապետարանի, ապա Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վճարել իրենց օգոստոս ամսվա աշխատավարձերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







