Հուլիսի 18-ից էկրաններին է բարձրացել «Առյուծ արքան» մուլտֆիլմի 3D տարբերակը՝ համեմված անիմացիաներով և նորարարություններով
Առաջին «Առյուծ արքան» էկրաններին է բարձրացել 1994 թվականին: Հենց այդ ժամանակ էլ հանդիսատեսը սիրահարվում է փոքրիկ կատվին՝ Սիմբային, ով էլ հետո դառնալու էր հովիտների թագավորը: 25 տարի անց առյուծի պատմությունը շարունակում է ոգեշնչել նկարիչներին:
Համակարգչային նոր տեխնոլոգիաները այժմ թույլ են տալիս նկարել ամեն դետալը, իսկ կերպարներն այնքան իրական են, որ նոր Առյուծ արքան այժմ ոչ թե մուլտֆիլմ է հիշեցնում, այլ կենդանիների մասին պատմող մի հաղորդում:
Պատմությունը մնացել է նույնը, ինչը հանդիսատեսի կողմից դիտվել է որպես առավելություն, քանի որ հին հերոսներն ու հատկապես սյուժեն սիրվել էր միլիոնավոր մարդկանց կողմից:
Դիսնեյն առաջին անգամ չէ, որ վերանկարահանում է հենց իր արտադրության ֆիլմերն ու մուլտֆիլմերը: Նշենք, որ արդեն էկրաններին է «Ալադին» մուլտֆիլմի վերամշակված տարբերակը, իսկ գարնանը հանդիսատեսին կցուցադրվի «Մուլան» մուլտֆիլմը, նորից նոր և վերամշակված տարբերակով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







