Գործարար Ալեքսիս Օհանյանը ժամանեց Հայաստան: Այս մասին փոխանցում է Արմենպրես-ը:
Օհանյանը Երևանում է` մասնակցելու «WCIT-2019» տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին:
Տեղի է ունեցել հանդիպում լրագրողների հետ, որի ժամանակ գործարարը հետաքրքրություն է հայտնել Հայաստանում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:
Օհանյանի բնորոշմամբ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լուրջ առաջընթաց է գրանցել, ինչում մեծ դեր ունեն հայ տաղանդավոր մասնագետները:
Բացի համաժողովին մասնակցելուց` նախատեսվում է նաև մայրաքաղաքում նրա` «Առանց թույլտվության» բեսթսելերի հայերեն գրքի թարգմանված շնորհանդեսը:
Ալեքսիս Օհանյանը հայտնի գործարար է, «Reddit» կայքի և «Initializied Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր: Հայտնի գործարարը 36 տարեկան է և բնակվում է ԱՄՆ-ում` Նյու Յորք քաղաքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







