Այսօր ՀՀ ժողովրադական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, միջազգային մի շարք կինոփառատոնների մրցանակակիր Գալյա Նովենցի մահվան 7-րդ տարելիցն է։ Դերասանուհին մահացել է 2012 թվականին՝ 75 տարեկան հասակում ծանր հիվանդությունից։
Անվանի դերասանուհին իր ստեղծագործական կենսագրությունը սկսել է 1958 թվականին` ավարտելով Երևանի պետական թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետն ու աշխատանքի անցնելով Կապանի պետական թատրոնում: Նա երկար տարիներ աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ակադեմիական, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, ինչպես նաև Սոս Սարգսյանի գլխավորած “Համազգային” թատրոններում, իսկ կյանքի վերջին տարիներին հանդես է եկել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:
Թատրոնում խաղացած հիսունից ավելի դերերից բացի, Գալյա Նովենցը նկարահանվել է նաև «Բարև, ես եմ», «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ», «Մեր մանկության տանգոն», «Կարոտ», «Որտեղ էիր, մարդ Աստծո», «Այս խաչմերուկում», «Կտոր մը երկինք», «Սպիտակ անուրջներ», «Գիքորը» և այլ մի շարք ֆիլմերում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







