Հայաստանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին ներկա Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովի մեկնարկը խոստումնալից է։ Բարձր տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներն այս օրերին քննարկում են մարդկության զարգացման հերթական ու կարևոր փուլը. այն մասին, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները դրական ու բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։
«Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ» թեման հետաքրքրել է 2 հազար մասնակցի 70 երկրից։ Ըստ այդմ, համաժողովը լավագույն առիթն է նոր կապեր ու պայմանավորվածություններ ձեռք բերելու առումով։ Արցախում ոլորտը զարգացնելու ուղղությամբ աշխատանքները շարունակելու ենք»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







