«WCIT 2019» համաշխարհային համաժողովի 3-րդ օրը Armenia Today-ը շրջել է տաղավարներով և զրուցել մասնակից ընկերությունների հետ։ Ստորև ներկայացնում ենք մի քանի ընկերությունների հետաքրքիր ու նորարար գաղափարները.
«Softconstract» ընկերության ներկայացուցիչ Աղվան Խաչատրյան.
«Մեկ տարի է, ինչ ստեղծել ենք «Alterroom»՝ ալտերնատիվ սենյակ սարքը, որի միջոցով իրար ենք կապում վիրտուալ և իրական աշխարհները։ Ստեղծում ենք վիրտուալ տաղավարներ, որտեղ կարող են տեղադրվել 3D մոդելներ։ Սարքի միջոցով կարող եք հայտնվել վիրտուալ իրականության մեջ՝ այնտեղից տեսազանգ կատարելով հեռախոսներին՝ այդպիսով կապ հաստատելով իրական աշխարհի հետ»։
«Picsart» ընկերության Associate product մենեջեր Մարիամ Ադամյան.
««WCIT»-ին ներկայացել ենք մի քանի հետաքրքիր նորություններով։ Ստեղծել ենք հայելիներով սենյակ, ներսում կան լուսային էֆեկտներ և երաժշտություն։ Հիմնական ուղերձն այն է, որ այս սենյակում հայտնվելով՝ զգում եք անվերջություն. այն ասոցացվում է «Picsart»-ի անսահմանափակ հնարավորությունների հետ։
Մյուսը «replay» գործիքն է. այցելուները գալիս են, այստեղ նրանց լուսանկարում ենք, խմբագրում և ուղարկում իրենց։ «WCIT»-ի համար պատրաստել ենք չորս տարբերակ»։
«Digitain» ընկերության գործընկերների կառավարման և զարգացման գծով մենեջեր Դավիթ Մկրտչյան.
«Այստեղ ներկայացրել ենք մինի քաղաք, որը 3 տարի հետո կտեսնեք Երևանի Իսակովի պողոտայում։
Նպատակն է՝ ՏՏ հանրությանը համախմբել մի հարթակում։ Տարածքի մի մասում «Digitain»-ի գրասենյակն է լինելու, որը տարեվերջին կբացվի։
Երեք տարի անց կգործի նաև ստարտափերի համար նախատեսված բազմաֆունկցիոնալ համալիրը՝ նպատակ ունենալով Հայաստան բերել նոր ստարտափեր»։
Աննա Կոստանյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







