«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: Այս մասին տեղեկատվություն է տարածել «Սանիթեք» ընկերությունը։
Ներդրումային վեճի առկայության վերաբերյալ ընկերության բաժնետեր Նիկոլաս Էլ Թավիլը՝ որպես այդ գործընթացի առաջին քայլ, տեղեկացրել է ՀՀ կառավարությանն ու Երևանի քաղաքապետարանին:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հոկտեմբերի 3-ին հայտարարել էր «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրերն ամբողջությամբ խզելու մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







