Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:33

Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում

Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում

Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգ: Այն կազմակերպվել էր Ռումինիայի Հայոց միության և Ռումանիոյ Հայոց թեմի կողմից՝ «Հայկական փողոց» եռօրյա փառատոնի շրջանակներում երկու կառույցների համագործակցության շնորհիվ:

Այս մասին տեղեկատվություն է տարածել Ռումանիոյ Հայոց թեմի մամլո դիվանը։

Համերգի շրջանակներում ելույթ է ունեցել սոպրանո Արմինե Խաչատրյանը՝ Կարմեն Ասադուրյանի նվագակցությամբ: Համերգի ընթացքում հնչել են Կոմիտասի նշանավոր ու հանրահայտ հոգևոր ու ազգային ստեղծագործությունները՝ Տերունական աղոթք, Սիրտ իմ սասանի, Հրեշտակային, Տեր ողորմեա, Գարուն ա, Կռունկ, Անտունի, Հով արեք, Կանչէ կռունկ, Քելե-քելե, Քելե ցոլեր, Սարերի վրով, Չինար ես, Ծիրանի ծառ, Հայաստան։

Համերգի շրջանակներում Տաճարի բակում տեղի է ունեցել Կոմիտասին նվիրված երկու գրքերի ռումիներեն թարգմանությունների շնորհանդեսը։ Ռիտա Սուլահյան Կույումջյանի «Խելագարության ակունքներում։ Կոմիտաս․ հայ կուռքի դիմանկարը» և Վարդան Վարդանյանի«Հավերժ ճամփորդ» աշխատությունները ռումիներեն է թարգմանել Սերջու Սելյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+