ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Ավրորա» ֆորումի շրջանակում անցկացվող, «Nooor» բլոկչեյնի հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված ChainPoint19 բլոքչեյնի միջազգային համաժողովին, որին ներկա են գտնվել նաև բլոքչեյն համայնքի առաջատար մասնագետներ՝ աշխարհի 30 երկրից: Այս մասին հաղորդում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության բաժինը։
Նախարարը որպես փորձագետ հանդես է եկել նաև «Հայաստան՝ տեխնոլոգիական հնարավորություններով տնտեսություն» թեմայով քննարկմանը։
Նա կարևորել է նման հեղինակավոր միջոցառման անցկացումը այն նորարարական կազմակերպությունների համար, որոնք Հայաստանում հետևում են աշխարհի զարգացումներին և ձեռք են բերում հնարավորություն դառնալու համաշխարհային զարգացման մի մասը իրենց տեսակետներն ու կարողությունները ներկա պահանջներին համապատասխանեցնելու միջոցով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







