ՀՀ Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 000 000 եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում կիրականցվի «Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում ներդրումներ կիրականացվի Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգման արդի համակարգի ներդրման և զարգացման համար։
Ծրագիրը բաղկացած է 4 400 000 եվրո կազմող՝ Տեխնիկական աջակցության բաղադրիչից և 5 600 000 եվրո կազմող՝ Ներդրումային դրամաշնորհի բաղադրիչից:
Ներդրումային ծրագրի արդյքունքում կվերացվի ջրի պահեստավորման, ոռոգման ենթակառուցվածքները, հողերի կոնսոլիդացիայի, խորհրդատվական ծառայությունների ու վարկերի հասանելիության հետ կապված խոչընդոտները:
Ծրագրի իրականացման արդյունքում Արարատի և Արմավիրի մարզերի շուրջ 500,000 բնակչություն և 65 % ոռոգելի հողատարածք հնարավորություն ունեն Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի արդիականացման համար նշանակալի փոփոխություններ իրականացնելու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







