ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախաճաշ-հանդիպում է ունեցել YPO միջազգային ցանցի անդամ գործարարների խմբի հետ։
Նշենք, որ վերջիններս ներկայացված են ԱՊՀ երկրներում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում:
Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը դրական է գնահատել գործարարների այցը Հայաստան։
Այնուհետև նախագահը գործարարներին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու մրցակցային առավելությունները:
Նախագահը նշել է, որ Հայաստանը նման է ստարտափի և ունի մեծ հավակնություններ, զարգացման լուրջ հնարավորություններ ու ներուժ:
Նախագահը Հայաստանի տնօրինած՝ տնտեսական նշանակության դրական գործոնների շարքում առանձնացրել է հատկապես այն հանգամանքը, որ նա, լինելով ԵԱՏՄ-ի անդամ, սերտորեն համագործակցում է նաև Եվրամիության հետ:
Նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել նաև Հայաստանում նախաձեռնվելիք բոլոր ծրագրերին:
YPO-ն իրենից ենթադրում է աշխարհի շուրջ 130 երկրները ներկայացնող է տարբեր ոլորտների գործարարներին միավորող համագործակցության հարթակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







