2019թ. հոկտեմբերին Հայաստանում անցկացված «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում» ազդարարվեց հայերի համար HighConnect սոցկայքի ստեծման մասին: Այն ներկայացրին Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, Սինոփսիս Արմենիա ՏՏ-կազմակերպության նախագահ Երվանդ Զորյանը, ամերիկյան բժիշկ և պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Ըստ հեղինակների` այն կդառնա ամբողջ աշխարհում հայկական համայնքի միավորման հարթակ և կօգնի հայկական Սփյուռքին` գործընկերություն հաստատելու և համագործակցելու նոր նախագծերում:
HighConnect-ի հիմնական լսարանը Հայաստանի բնակիչներն են և 7-8 մլն Սփյուռքը: Ինչպես հայտարարում է Օհանյանը, հարթակը դեռևս վերամշակման փուլում է գտնվում և կրելու է ոչ առևտրային բնույթ:
System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի խոսքով` հարթակը կօգնի Սփյուռքին` կապ հաստատելու ոչ միայն աշխարհասփյուռ հայության հետ հենց Սփյուռքի ներսում, այլև շփման մեջ լինելու մայր հայրենիքի հետ:
Ըստ նախարար Հ. Արշակյանի` հարթակը երկրի ներսում ստարտափի օրինակ է, որն անհրաժեշտ է զարգացնել: Իր ելույթի մեջ նախարարը կարևորել է նաև օտարերկրյա նախաձեռնությունները Հայաստանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







