Գնահատելով միայն տեսքը, մարդիկ կարծիք են կազմում դիմացինի մասին, ինչը շատ հաճախ խաբուսիկ է լինում:
Ֆիլմը, որն այսօր ներկայացնում ենք պատմում է մի փոքրիկ տղայի մասին, ով առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում իր հասակակիցներից: Նա սիրում է խաղալ համակարգչային խաղեր, կռվել և բարիշել ավագ քրոջ հետ, բայց միևնույն ժամանակ նա առանձնանում է իր տարիքայիններից:
Ավգուստը՝ ֆիլմի գլխավոր հերոսը, հիմնական դպրոց չի հաճախել: Առաջին դասարանից նրա հետ պարապում էր մայրը տնային պայմաններում: Նա չնայած իր փոքր տարիքին 27 վիրահատություն է տարել:
Ավգուստը ծնվել է եզակի հիվանդությամբ, երբ մարդկային սովորական դեմք ու դիմագծեր չեն ունենում: Եվ այնուամենայնիվ ծնողները որոշում են, որ տղան պետք է շփվի իր տարիքայինների հետ: Այս փոքրիկ «հրաշքը» պետք է առաջին անգամ դպրոց հաճախի և շփվի իր հասակակիցների հետ: Ֆիլմի սյուժեն առաջին իսկ րոպեից հուզական լլարվածության մեջ է պահում հանդիսատեսին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







