Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:34

Երևանում տեղի ունեցավ «Հաղթանակ» ենթակայանի բացման հանդիսավոր արարողությունը

Երևանում տեղի ունեցավ «Հաղթանակ» ենթակայանի բացման հանդիսավոր արարողությունը

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Երևանում տեղի է ունեցել «Հաղթանակ» ենթակայանի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանը, Կառավարության անդամներ, պաշտոնյաներ:

«Հաղթանակ» ենթակայանը վերակառուցվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականցվող «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։ Ենթակայանի կառուցման գործում իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել «Տաշիր» ընկերությունների խումբը։

Սուրեն Պապիկյանը նշել է, որ այդ ենթակայանը կարևոր նշանակություն ունի Երևան քաղաքի հարավ-արևմտյան հատվածի, ինչպես նաև Արմավիրի մարզի մի շարք համայքների էլեկտրամատակարարման գործում։

Վերակառուցման աշխատաքների ընթացքում կառուցվել են10 ԿՎ բաց բաշխիչ սարքավորումներ, տեղադրվել է SCADA համակարգ և 125 ՄՎԱ հզորությամբ երկու տրանսֆորմատորներ։ ՀՀ ՏԿԵ նախարարի խոսքով կայանի վերակառուցման շնորհիվ կբարձրանա էլեկտրահաղորդման ցանցի հզորությունը, Երևանի կենտրոն և հարավային շրջանների սպառողների էլեկտրամատակարարման կայունությունը, կնվազի սարքավորումների խափանման պատճառով վթարային անջատումների քանակը, ինչպես նաև կկրճատվեն շահագործման ծախսերը։

Հիշեցնենք, որ 1988 թվականին հիմնադրված «Հաղթանակ» ենթակայանի վերանորոգման աշխատանքները սկսվել են 2016 թվականի հուլիսից։ Ենթակայանի վերանորոգման համար ներդրվել է 14 մլն դոլար։ Ենթակայանը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+