Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:49

Զբոսաշրջային Արցախ․ Ամարասի վանական համալիրը

Զբոսաշրջային Արցախ․ Ամարասի վանական համալիրը

Արցախի հնագույն վանական համալիրներից է Ամարասը, որը տեղակայված է Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ:

Ամարասի վանքի տեղում ժամանակին հեթանոսական տաճար է եղել: Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը՝ 4-րդ դարի սկզբին: Այն շուտով դարձավ ուխտավորների համար սրբատեղի նաև այն պատճառով, որ այստեղ ամփոփվեց Հայ առաքելական եկեղեցու առաջին նահատակներից մեկի՝ Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսի աճյունը: Գրիգորիսը եպիսկոպոս էր ձեռնադրվել դեռևս պատանի հասակում և քրիստոնեություն քարոզելու համար մեկնել Հյուսիսային Կովկաս՝ Մազքութաց երկիրը: Մազքութները Գրիգորիսին տանջեցին, կապեցին կատաղած ձիու պոչից և տանջամահ արեցին: Գրիգորիսի մարմինը տեղափոխեցին և ամփոփեցին Ամարասի վանքի ավագ խորանի տակ: Գրիգորիսի դամբարանը կառուցված է նույն հորինվածքով, որը հատուկ է Էջմիածնում Գայանեի և Օշականում Մեսրոպ Մաշտոցի V դ. դամբարաններին։

Հայոց գրերի գյուտից հետո Ամարասում Մեսրոպ Մաշտոցը բացեց առաջին դպրոցներից մեկը, որից հետո վանական համալիրը դարձավ նաև կրթության և գրչության կենտրոն:

Ամարասի վանական համալիրը բարգավաճեց հատկապես 5-րդ դարում: Արցախի կամ Հայոց Աղվանքի թագավոր Վաչագան Բարեպաշտի հրամանով Ամարասը դարձավ Արցախի հոգևոր կենտրոնը:
Ամարասի վանական համալիրը շատ հարուստ է եղել: Պահպանվել է պատմական վկայություն, որի համաձայն մոնղոլ-թաթարների Բաթու խանը կողոպտում է Ամարասի վանքը և, ի թիվս այլ գանձերի, այնտեղից որպես ավար տիրանում է 36 ակներով ընդելուզված ոսկեձույլ մի մեծ ու ճոխ խաչի:

Ամարասի վանքը նաև պարսպապատված է, ինչը միջնադարում նպաստեց, որ վանական համալիրը արցախցի զինվորականների ու բնակիչների համար ծառայի նաև որպես ամրոց, երբ նրանք պայքար էին մղում օտար զավթիչների դեմ։ Այս հիմքի վրա տարածվել է ժողովրդական մի հայտնի ավանդություն, ըստ որի հերթական բռնավորը հիմնահատակ կործանում էր գյուղաքաղաքը և, որպեսզի վանքն այլևս չվերականգնվի, իր զորքը շարքով կանգնեցնում էր մինչև Երասխի ափը. զինվորները, վանքի քարերն իրար տալով, թափում էին գետը։ Սակայն ամեն անգամ, երբ ասպատակիչները հեռանում էին գավառի սահմաններից, վանքը իր նախկին շուքով վերստին կանգնում էր ավանդական տեղում։

19-րդ դարում՝ ռուսական տիրապետության ժամանակաշրջանում, Ամարասի վանքը ծառայում էր որպես քարավանատուն և մաքսատուն: Վնասված եկեղեցին վերանորոգվել է 1858թ.՝ շուշեցի մեծահարուստների օժանդակությամբ և ստացել ներկայիս տեսքը: Ճարտապետ Միքայել Տեր-Իսրայելյանը պատրաստել է Գրիգորիսի նոր տապանաքարը: Խորհրդային ժամանակաշրջանում լքված վանքը վերաբացվել է 1992 թվականին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+