Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:41

Արև Բաղդասարյան. Արցախի «Նախշուն բաջի»

Արև Բաղդասարյան. Արցախի «Նախշուն բաջի»

Արցախյան «Նախշուն բաջի», երգչուհի, պարուհի,ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արև Բաղդասարյանին շատերը գիտեն:

Նրան սիրում էին ոչ միայն Արցախում և Հայաստանում, այլև՝ արտերկրում: Խորհրդային տարիներին քչերը կարող էին իրենց թույլ տալ հանդես գալ երկրի սահմանից դուրս, բայց դա նրան հաջողվեց: Նա ելույթներ է ունեցել՝ Կանադայում, Չինաստանում, Վիետնամում, Ինդոնեզիայում, Մյանմայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Հնդկաստանում, Նեպալում, Պակիստանում, Եգիպտոսում, Լիբանանում(Բեյրութ) և շատ ու շատ այլ երկրներում:

Արև Բաղդասարյանը ծնվել է 1913 թվականի, ապրիլի 2-ին Շուշիում:

Ավարտել է Բաքվի տնտեսագիտական ինստիտուտը։

Կրթությունը շարունակել է Բաքվի պարարվեստի ուսումնարանում և այն ավարտել 1940 թվականին: 1937-1941 թթ. հանդես է եկել Ադրբեջանական ԽՍՀ երգի-պարի անսամբլում։

Մոսկվայում 1938 թվականին, հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը արցախցի արտիստուհուն խորհուրդ տվեց տեղափոխվել Հայաստան և այնտեղ շարունակել իր կարիերան:

Հետևելով վերջինիս խորհրդին Արև Բաղդասարյանը վերադառնում է հայրենիք, իսկ 1941 թ. նա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար դարձավ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին հանդես է եկել 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկների խրամատներում։

Արտիստուհու հեղինակած ամենասիրված երգերից էր Արցախցի կնոջը խորհրդանշող` «Նախշուն բաջին»:

Բեմական կյանքի 50 տարիների ընթացքում կատարել է աշխարհի մոտ 70 ազգերի տասնյակ երգեր ու պարեր։

Արև Բաղդասարյանը մահացել է Երևանում, 1994 թ. փետրվարի 17-ին։ Թաղվել է «Նախշուն բաջու» տարազով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+