Շահան Շահնուրը կամ Արմեն Լյուբենը հայ գրող է, ով համարվում է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից: Նրա և առհասարակ հայ գրականության մեջ առանձնահատուկ դեր ունի «Նահանջն առանց երգին» վեպը:
Այս վեպը կարծես զգաստության կոչ էր անում հայ երիտասարդներին, ովքեր գնում են օտար երկիր ու մոռանում, թե ով են իրենք, ինչ ազգի են պատկանում: Այստեղից էլ գալիս է վեպի վերնագիրը՝ «Նահանջն առանց երգին». նահանջում է ամեն բան, իսկ ձուլման գագաթնակետն այն պահն է, երբ հայ տղան մոռանում է աղոթքի խոսքերը:
Սա այն եզակի վեպերից է, որը միշտ արդիական է: Հիմա էլ շատ հայեր արտագաղթում են և հեռանում ազգային արժեքներից:
Այս վեպը կարծես դասագիրք լինի Սփյուռքի ու սփյուռքահայերի խնդիրների մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







