Նոյեմբերի 4-ին ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ ԱԱՀ-ի հետ վերադարձման հետ կապված ընթացիկ տարվա հոկտեմբեր ամիսը ՊԵԿ-ն ամփոփել է աննախադեպ ցուցանիշով՝ հավելելով, որ հոկտեմբերին տնտեսվարողներին վերադարձվել է 30.6 մլրդ դրամ, որից 20 մլրդը հին դեբետներն են:
Դավիթ Անանյանն իր խոսում նշել է, ԱԱՀ-ի հին դեբետների վերադարձման շատ կարևոր քայլ են կատարել, և մինչև տարվա վերջ ՊԵԿ-ը տնտեսավարողներին վերադարձնելու է շուրջ 50 մլրդ դրամ ԱԱՀ։
ՊԵԿ նախագահը ընդգծել է , որ հարկերի վերադարձը պետական բյուջեի եկամուտների ծրագրային ցուցանիշից հանվում է՝ այսինքն, հավաքագրված հարկերից հանվում են այն հարկերը, որոնք վերադարձվել են տնտեսությանը և այս դեպքում կանխատեսվում է, որ տարեվերջ փաստացի կատարողականը կլինի ոչ թե 1 տրիլիոն 463 մլրդ-ի շրջանակներում, այլ 1 տրիլիոն 440-ի շրջանակում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







