Այսօր հայ նշանավոր գրող, դրամատուրգ և հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի մահվան օրն է:
Սա ևս մեկ առիթ է, որպեսզի անդրադառնանք նրա ստեղծագործություններին: Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ Պերճ Զեյթունցյանի ստեղծագործություններից.
1.Եթե հանկարծ ականջիս շշնջաս…Ու հանկարծ թո բառը ծնվի…Չթաքցնես. Անպայման կասես.Թող դա լինի ամենասովորական բառը…Բայց դա կլինի լավագույնն իմ լսածներից…Ամենածանոթը…Ուզում ես…Շատ էիր ուզում…Մի րոպե լռենք…Գուցե իսկապես ամեն ինչ հասկանանք: «Ամենատխուր մարդը»
2.Եթե ուզում ես մեկին երիցս անիծես, թող փոքր ազգի թագավոր դառնա:«Արշակ Երկրորդ»
3.Սուտ է, աշխարհում չկա մի բան, հանուն որի կարելի է մարդ սպանել: Չկա մի գաղափար, որի անունից թույլատրելի է զոհել մարդու կյանքը:Իսկ եթե սպանությունն անխուսափելի է, ուրեմն գաղափարներն ու նպատակները փտած են ներսից, ուրեմն ինչ-որ բան էն գլխից կարգին չէ: «Արշակ Երկրորդ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







