Թուրքիայի Սըվազ (Սեբաստիա) նահանգում պատմական հայկական նահանգում կվերակառուցվի Սուրբ Գևորգ եկեղեցին։ Վերանորգումից հետո նախատեսվում է եկեղեցին հանձնել Սվազի հայերի բարեկամների միությանը։
Վերակառուցման աշխատանքների վերաբերյալ որոշումը կայացվել էր դեռևս 2016 թվականին։
Եկեղեցու վերականգնողական աշխատանքների համար առաջիկայում կհայտարարվի տենդեր։
Նշենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շինության սեփականության իրավունքը հանձնել է նահանգային իշխանություններին։
Սըվազի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու տարածքում էր թուրքական հինգերորդ հետևակային ուսումնական բրիգադը։
Եկեղեցին 1940-ական թթ․ օգտագործվում էր զինվորական կարիքների համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







