Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:27

Հայաստանն առաջին անգամ հյուրընկալում է ռոբոտաշինության «Robotex Armenia» միջազգային մրցույթը

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ռոբոտաշինության «Robotex Armenia» մրցույթը: Armenia Today-ի թղթակիցը մրցույթի նպատակի, անցկացման կարգի և մասնակիցների մասին զրուցել է Առաջատար տեխնոլոգիանների ձեռնարկությունների միության ծրագրերի համակարգող Աննա Սարգսյանի հետ:

Աննա Սարգսյանը նշեց, որ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը 2008 թվականից Հայաստանում իրականացնում է ռոբոտաշինության աջակցման և զարգացման ծրագիրը՝ «Արտռոբոտիքսը», որի շրջանակներում իրականացվում են ռոբոտաշինության մրցույթներ։

«Մենք մեր առջև դրեցինք նպատակ՝ Հայաստանը դարձնել ռոբոտաշինության մրցույթների կենտրոն և ուզում եմ շեշտել՝ մասնավորապես ավտոմատ կառավարվող ռոբոտների մրցույթների կենտրոն՝ այսինքն աշխարհում կան շատ մրցույթներ, սակայն դրանք վահանակներով կառավարվող ռոբոտների մրցույթներ են, իսկ դեռևս 2008 թվականից մեր բոլոր մրցույթները միայն ավտոմատ կառավարվող ռոբոտներով են՝ այսինքն դրանք այն ռոբոտներն են, որոնք ունակ են ինքնուրույն ընկալել և իրականացնել առաջադրանքը»,- նշեց Աննա Սարգսյանը։

ԱՏՁՄ-ն 2019 թվականից միացավ «Robotex» միջազգային կազմակերպությանը, որը միավորում է բոլոր այն երկրներին, որոնք ունեն ռոբոտաշինության զարգացնող ծրագրեր։ Անդամակցելով միավորմանը՝ ձեռք բերեց Հայաստանում «Robotex» միջազգային մրցույթն անցկացնելու հնարավորություն և իրավունք։

Աննա Սարգսյանն իր խոսքում նշեց, որ 90-ից ավել հայտեր են ստացել, այնուհետև պահանջել են վիդեոհոլովակներ և տեխնիկական նկարագրություններ, կատարված աշխատանքի մասին մանրամասն տեղեկատվություններ։ Այդ ամենից հետո ընտրվել են լավագույն 38-ը։

«Այս տարի Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում մրցույթը և մենք ունենք արդեն եզրափակիչ փուլ անցած 38 թիմ, ովքեր նոյեմբերի 9-ին ժամը 11։00-ից- 16։00-ն Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում կմրցնեն։ Մրցույթին Հայաստանից մասնակցում են 33 թիմ, ունենք նաև 4 ներկայացուցիչներ՝ այլ երկրներից՝ Վրաստանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Եթովպիայից և Մադագասկարից», — ասաց Աննա Սարգսյանը։

Նա նշեց, որ Հայաստանյան մասնակիցների 90 տոկոսը մարզերից են՝ 33 թիմից միայն երկուսն են Երևանից։

Նշենք, որ Robotex Armenia մրցույթի հովանավորն է Ucom ընկերությունը, գործընկեր՝ Symotec ընկերությունը։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) անդամակցել է «Robotex» միջազգային միավորմանը, որը միավորում է շուրջ 50 երկիր, որոնք գործունեություն են ծավալում ռոբոտաշինության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Հունաստանը, Էստոնիան, Կոլումբիան և մի շարք այլ երկրներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+